AM
4 Օգոստոս 2012 - 11:58 AMT

Շահան Քանդահարյան. Քրդական վտանգը` թուրքական և ռուսական գոտիների միջև

Ներսիրիական պատերազմի առնչությամբ թուրքական շարժումների տեսանելի բաժինները ամփոփվում են հիմնական մի քանի ուղղության վրա, գրում է իր հոդվածում Բեյրությում լույս տեսնող «Ազդակ»ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Ըստ հոդվածագրի, անշուշտ` հակաիշխանական զորքերին տրամադրված զինուժն ու տնտեսուժը ուղղակի և անուղղակի միջոցներով: Պարզ է, որ ամերիկյան այսուհետև «արտոնված» և նվիրականացած ռազմական օժանդակությունը թուրքական տարածքներից և կայաններից է անցնում՝ հասնելու համար Սիրիայի հակաիշխանական ուժերին: Եթե այս օժանդակությունը որոշ քողարկումներով կամ կիսաբացահայտ ձևով է կատարվում, ապա թուրքական աղբյուրներ իրե՛նք են հայտարարում տեղվույն թյուրքմենները զինելու և ընդհանուր շարժումին զորակցելու աշխատանքների մասին:

Զինական և ֆինանսական հոսքը Թուրքիայից Սիրիա ընդգծում է Անկարայի շահագրգռվածությունը սիրիական իրադարձություններին: Այստեղ հարկ չկա կեդրոնանալու հայտարարողական մակարդակի վրա կատարվող թատերականացումներին: Նախ մերձեցում, ժողովուրդների եղբայրացման մասին պաշտոնական ելույթներ, զերո խնդիրների արտաքին քաղաքականության վարքագծի շեփորում, բազմաոլորտ պայմնագրերի կնքում և մուտքի արտոնագրերի ջնջում. և ապա՝ հազիվ դեպքերը սկսված կեցուածքների 180 աստիճան տրամագծային փոփոխություն, ցեղապաշտական և արյունարբու վարչակարգի բնութագրումներ, թուրքական խորհուրդները անտեսած ըլլալու հիշեցումներ, սպառնալիքներ և մասամբ նորին, ասվում է հոդվածում:

Ինչպես գրում է հեղինակը, Սիրիայի թուրքմենները զինելու բացահայտ դիրքորոշումը ուղղակի հակակշիռ քայլ է և կապվում է քրդական գործոնի նկատմամբ Անկարայի ունեցած գլխավոր մտավախության: Անվտանգության գոտիի ստեղծումը, Սիրիա-Թուրքիա սահմանային շրջանների երկայնքին թուրքական զորքերի կուտակումներն ու ցուցադրական զորավարժությունները ևս սերտորեն կապվում են Թուրքիայի թիվ մեկ խնդրին` քրդական թղթածրարին հետ: Թուրքիայի արտգործ նախարարին փութալը հյուսիսային Իրաքի քուրդական ինքնավար շրջան և տեսակցությունը նախագահ Պարզանիի հետ գլխավոր այդ մտավախությունից է բխում։ Մինչ, միջազգային մամուլի էջերին տարբեր դիտանկյուններից վերլուծվում է «քուրդական գարուն»-ի գալուստը, որ ի տարբերություն արաբական գարնանային եղանակներին իշխանափոխություններից ավելի նոր քուրդիստանի սահմանագծումին է վերաբերվում: Իսկ նոր Քուրդիստանը ամենից շատ կմտահոգի ապահովական գոտիների ձևավորման ձեռնարկած Անկարայի վարիչներին:

«Նայենք համապատկերին: Թուրքական տարածքներից Սիրիա են թափանցում ամերիկյան ծառայությունները իրենց ռազմարհեստագիտական սարքերով: Սիրիայի ծովափը տողանցում է ռուսական նավատորմը, որ հաջորդաբար կհամալրվի նոր ուժերով: Ծովեզերյա Սիրիայի նկատմամբ կիրառվող ռուսական այս հոգատարությունն ու պաշտպանվածությունը թուրքական գոտիին դիմաց ռուսական գոտի է ենթադրում։

Ռուս-ամերիկյան անուղղակի ընդհարումները նախանշում գոտիների ձևավորման հետևելիք նոր սահմաններ: Նոր սահմանագծումներ առաջադրող աշխարհաքաղաքական այս վարքագիծը ներկա Սիրիայի սահմաններուն վերագծման չի վերաբերվում միայն: Տարածաշրջանային մակարդակ ու տարողություն ունի այն և հառաջիկա հանգրվանին կարող է ներառել Թուրքիան: Ճիշդ այստեղ է, որ կբազմապատկվի քրդական գործոնին նշանակությունը: Հյուսիսային Իրաքի ինքնավար տարածքը մեկ մասնիկն է քրդերի առաջադրած տարածքներին: Սիրիական տարածքից ավելի ներկա Թուրքիայի սահմաններում ապրող քուրտերի ինքնորոշման վտանգն է, որ սարսափի մատնած է անվտանգության գոտիներ որոնող Անկարային: Սիրիական դեպքերից պաշտպանվելուց առաջ համաքրդական միավորումի գործընթացները խոչընդոտելու են միտվում այդ գոտիների ստեղծման փորձերը, զորքերի կուտակումները, զորավարժությունների ցուցադրությունները:

Անվտանգության գոտի ստեղծել է ուզում վտանգվածը: Իրոք, Թուրքիան վտանգված է: Թվում է, թե մոտ է գարունը: Քրդական գարունը»,-ասվում է Շահան Քանդահարյանի հոդվածում: