AM
8 Օգոստոս 2012 - 06:45 AMT

Աբովյանին հարակից սարերում 10 մարդ է մոլորվել

Օգոստոսի 7-ին, ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյանին հարակից սարերի «Կանի գյոլ» կոչվող հատվածում մոլորվել է 10 քաղաքացի, և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վ. Հայրապետյանին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, և ուղևորները չեն կարողանում տեղանքում կողմնորոշվել:

Ժամը 00.24-ին հրշեջ-փրկարարներն ուղևորներին տեղափոխել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատ: