Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը խոստացել է լրագրողներին ուղևորություն կազմակերպել «Եղնիկներ» զորամաս` բոլոր վախերը և սարսափները ցրելու համար, որոնք պտտվում են հասարակությունում այդ զորամասի վերաբերյալ: «Հայաստանի ԶՈՒ-ում սարսափելի զորամասեր չեն կարող լինել»,- ասել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղարը Երևանում մամլո ասուլիսում:
Նրա խոսքով, լրագրողները տեղում ծանոթանալով զորամասի և անձնակազմի հետ, կհասկանան, որ դա սովորական զորամաս է և այնտեղ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում:
Իր հերթին գնդապետ Արմենակ Վարդանյանը հավելել է. «Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին խոսում են: Չի կարելի սատանա զորամասեր ստեղծել մեր երկրում: Դա ընդամենը զորամաս է, այնտեղ կարող են լինել ինչ-որ հիմար դեպքեր, ինչպես յուրաքանչյուր ընտանիքում»:





