Անվտանգության գոտու տարածքներում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով կիրակի օրը Լեռնային Ղարաբաղ ժամանած ԵԱՀԿ առաքելության անդամները հանդիպել են ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Հիշեցնենք, որ առաքելության կազմում են ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի գծով Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ` փաստահավաք խումբը` Էմիլիա Հաբերի գլխավորությամբ: Առաքելության անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ Ա.Մելիքյանն ընդգծել է, որ անվտանգության գոտու տարածքների այցելությունը թույլ կտա անաչառ պատկերացում ստեղծել այն իրավիճակի մասին, որում հայտնվել են այդ տարածքներում բնակվող փախստականները եւ հարկադիր վերաբնակները:





