AM
20 Օգոստոս 2012 - 10:35 AMT

Սևանում այսօր գոյություն ունեցող միակ արդյունագործական ձկնատեսակը կարասն է

Այսօր Սևանում գոյություն ունեցող արդյունագործական միակ ձկնատեսակը կարասն է:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կնեդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը` նշելով, որ այդ ձկնատեսակն էլ համարվում է լճի համար ոչ ցանկալի տեսակ, և միշտ առաջարկներ են եղել Սևանում այդ տեսակը սահմանափակ դարձնելու մասին:

Խոսելով Սևանում իշխան էնդեմիկ ձկնատեսակի առկայության մասին, Գաբրիելյանը նշեց, որ բնապահպանության նախարարության կողմից իրակաանցվող ծրագրի շնորհիվ, վերջին տարիներին իշխանի պոպուլյացիան վերականգնվել է:

Բարդուխ Գաբրիելյանը կարծում է, սակայն, որ պետությունը Սևանում ձկնատեսակները վերականգնելու համար համալիր ծրագիր պետք է իրականացնի: Ըստ նրա փոքր ծրագրերը առանձին-առանձին մեծ օգուտ չեն տալիս, քանի որ մի կողմից իրականացվում են փոքր ծրագրեր մի կողմից չի կանխվում որսագողությունը: