Թերթը գրում է, որ ԱԺ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցությունների` «Հարսնաքարի» գործով ՀՀ գլխավոր դատախազությանը եւ կառավարությանը ուղարկած հարցաշարի պատասխանն արդեն ստացվել է:
Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:Հիշեցնենք, որ հարցաշարի մշակմանը մասնակցել էր նաեւ ԲՀԿ-ն, բայց հետագայում հրաժարվեց` պատճառաբանելով, թե չի միանա «Ժառանգության» մասնակցությամբ նախաձեռնությանը:





