Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Հայրապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Վահե Յուրիի Ջիլավյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 31-ին Երևանում: 1981 – 1991 սովորել է Երևանի թիվ 139 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոցում: 1996թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Կառավարում և տնտեսական կապերի ֆակուլտետը, 1996–1999 Տնտեսական հետազոտությունների ինստիտուտը:
Աշխատանքային գործունեություն՝ 1992- 1994 Հայկական ապրանքահումքային բորսա, 1998- 1998 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաքին պետական պարտքի կառավարման վարչություն` առաջատար մասնագետ, 1998-1999 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` արտաքին պետական պարտքի վարչության առաջատար մասնագետ, պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության գլխավոր մասնագետ, 1999-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման բաժնի պետ, 1999-ին Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն:
2000-2009 եղել է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ, 1999-2009 ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ, 2009-2012 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատկազմի ղեկավար:
1996-1997 ծառայել է ՀՀ զինված ուժերում, քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է, տիրապետում է հայերեն, անգլերեն, ոուսերեն լեզուների:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու երեխա:





