Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադիր է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ի.Ալիեւը: Նրա խոսքերով, նախորդ բոլոր նման հանդիպումների ժամանակ նման քննարկում տեղի է ունեցալ, եւ առաջիկա գագաթնաժողովը բացառություն չի լինի: «Ավելին, Հայաստան-Ադրբեջան հանդիպումների շրջանակներում, որոնք տեղի են ունեցել ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում, Ռուսաստանի նախագահը նույնպես միացել է մեր բանակցություններին, ինչը վկայում է հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի շահագրգռվածության մասին»,- ընդգծել է նա:





