AM
30 Օգոստոս 2012 - 06:14 AMT

«Հայկական ժամանակ». Արծվիկ Մինասյան. Ես և Շարմազանովը սահմանադրական որևէ նորմ չենք խախտել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ վաղը ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկելու է ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ ներկայացված դիմումը։ «Ըստ որոշ տեղեկությունների, չի բացառվում, որ դիմումը մերժվի։ Թե երբ կքննարկվի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի դեմ ներկայացված դիմումը, դեռ հայտնի չէ։ Վերջիններիս դեմ դիմումը ներկայացվել է PINK հասարակական կազմակերպության կողմից՝ երևանյան DIY ակումբի պայթեցման հետ կապված նշված երկու պատգամավորների արած հայտարարությունների առնչությամբ։ Իր դեմ ներկայացված դիմումի վերաբերյալ Արծվիկ Մինասյանն ասաց. « …Կարծում եմ, նմանատիպ կազմակերպություններին ինչքան անտեսենք, այնքան ավելի լավ, որովհետև նման հասարակական կազմակերպությունները ոչ թե իրական արժեքներ ստեղծող, այլ ավելի շատ սեփական եկամուտները (հատկապես արտասահմանյան կառույցներից և անձերից) մեծացնելու ձգտմանն ուղղված գործողություններ են նախաձեռնում…

Մի բան կարող եմ վստահ ասել, որ թե Շարմազանովը, թե ես ոչ միայն չենք խախտել սահմանադրական որևէ նորմ, այլև ուղիղ շարժվել ենք հենց Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի խղճի, համոզմունքի և սեփական կարծիքը հրապարակավ արտահայտելու մոտեցումից»,- ասել է նա: