«Աշնանային ժպիտ» ժամկետային փոխարկելի ավանդը նախատեսված է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար: Ավանդներն ընդունվում են ս.թ. սեպտեմբերիսի 3-ից նոյեմբերի 30-ը ներառյալ, հայտնել են բանկում:
«Աշնանային ժպիտ» ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 12% (դրամով) և 9% (ԱՄՆ դոլարով ); նվազագույն գումարը՝ 1.000.000 դրամ կամ $2.500: Հաճախորդի ցանկությամբ՝ առաջին 3 ամիսների տոկոսագումարները վճարվում են անմիջապես, իսկ հաջորդ ամիսների տոկոսագումարները՝ յուրաքանչյուր ամիս, եռամսյակային կամ ժամկետի վերջում: Ավանդի ներգրավման ժամկետը՝ 6-24 ամիս:
Ավանդատեսակի շրջանակներում ավանդատուները նվեր կստանան առանց տարեկան սպասարկման վճարի MasterCard Standard (մինչև $5.000 կամ 2 մլն դրամ ավանդ ներդնելու դեպքում) կամ MasterCard Gold ( $5.000 կամ 2 մլն դրամ և ավելի գումարով ավանդ ներդնելու դեպքում) պլաստիկ քարտեր, որոնց, հաճախորդի ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:
Աշնան վերջին օրը տեղի կունենա ավանդային պայմանագրերի համարներով վիճակահանություն, որի հաղթողը կստանա Երևան-Դուբայ-Երևան չվերթերի երկու ավիատոմս, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:





