AM
4 Սեպտեմբեր 2012 - 09:03 AMT

Հայաստանն ու Արգենտինան նշում են դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը

ՀՀ և Արգենտինայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Հոկտոր Մարկոս Թիմերմանը այսօր Երևանում ստորագրեցին ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության և Արգենտինայի սպորտի քարտուղարության միջև համագործակցության մասին համաձայնագիրը:

Ինչպես իր խոսքում նշեց նախարար Նալբանդյանը` այս տարի Հայաստանն ու Արգենտինան նշում են դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը և արձանագրեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը բավական ինտենսիվ է, որում իր մեծ դերն ունի նաև Արգենտինայի բազմահազարանոց հայ համայնքը:

Արգենտինայի դեսպանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստան իր այցի նպատակն է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում: ԱԳ նախարար Նալբանդյանը նշեց, որ իրենք պատրաստվում են ավելի սերտացնել կապերը միջազգային կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև գիտական և կրթական ոլորտներում:

Գերատեսչությունների հանդիպմանը քննարկվել են նաև արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, և, ըստ Նալբանդյանի` իրենք համակարծիք են, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ բանակցային ճանապարհով:

Նալբանդյանն ասաց, որ քննարկվել է նաև Սաֆարովի էքստրադիցիայի հարցը և եզրակացրել են, որ «միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել Ադրբեջանի կողմից նման քայլերը»: