Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը, որը հրավիրվել է պատգամավորների նախաձեռնությամբ` կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դիատրկան հետ չհամաձայնեց ԱԺ նախկին նախագահ սամվել Նիկոյանը: Վարդան Օսկանյանն իր խոսքում ասաց, որ եթե այսօրվա դիվանագիտական քայլերն արվեին 15 օր առաջ, այսօր Ասաֆարովը բանտում կլիներ: «Հայաստանի իշխանությունները մշտապես հետևել են, ջանացել են, որ Սաֆարովը կրի իր պատիժը: 15 օրվա մասին խոսակցությունները միամտություն են: Իշխանությունները չեն կարող 15 օրը մեկ հայտարարություն անել»,-իր ելույթում նշեց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: « ՀՀ իշխանությունները տարբեր մակարդակներում մշտապես հավաստիացումներ է ստացել, որ նման բան չի լինի:Պարզապես ցանկանում եմ ասել, որ հասկանում եմ բոլորի վրդովմունքը, բայց քննադատությունների սլաքը պետք է ճիշտ ուղղությամբ ուղղել»: Նիկոյանը նշեց նաև, որ Ալիևը տղայական մակարդակով է արել ամեն ինչ, նրա քայլը դիվանագիտության տեսանկյունից անգրագետ արված քայլ է:« Ադրբեջանը այս գործարքով պարտություն է կրել և դա միանշանակ է:Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առաջ»:





