AM
6 Սեպտեմբեր 2012 - 05:55 AMT

«Հրապարակ». «ՕԵԿ»-ը Սամվել Բալասանյանին իր թեկնածուն չի համարում

Երեկ օրաթերթի լրագրողը «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, գյումրեցի Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվել է, թե ի վերջո ՕԵԿ-ը, հավատարիմ մնալով մեծ եղբորը` ՀՀԿ-ին, Գյումրիում պաշտպանելո՞ւ է նախկին կուսակից, այժմ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Մարգարյանը պատասխանել է, որ իրենք դաշտն ազատ են թողել, և գյումրեցիներն են ընտրելու ում որ նպատակահարմար կգտնեն:

Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր նաև, որ Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել, և նա ՀՀԿ-ի թեկնածուն է: Լրագրողը Մարգարյանին հարց է ուղղել. «Դուք նո՞ւյնպես Ձեր թեկնածուն եք համարում Բալասանյանին` հավատարիմ մնալով կոալիցիոն գործընկերոջը»: Մարգարյանը պատասխանել է. «Բնականաբար, մեր թեկնածուն չի», ապա հավելել, որ չի ցանկանում նման որևէ հարցի այլևս պատասխանել: «Հրապարակը» հիշեցնում է, որ Բալասանյանը ժամանակին լքել է ՕԵԿ շարքերը, և Հովհաննես Մարգարյանն էլ Վարդան Ղուկասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի: