AM
6 Սեպտեմբեր 2012 - 08:02 AMT

Ալիևը թքեց Հունգարիայի կառավարության երեսին, գտնում է կին ազատամարտիկը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայից «գնելով» Սաֆարովին, թքեց այդ պետության կառավարության երեսին: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արցախյան պատերազմի մասնակից կանանց ՀԿ նախագահ, փոխգնդապետ Աիդա Սերոբյանը: Նրա խոսքով, հունգարացիները մեղավոր չեն, որ ունեն կաշառակեր կառավարություն, և հայերը պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, և ոչ թե այրեն հունգարացիների դրոշը: Նրա կարծիքով, Ալիևը այրեց Արցախյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կամրջի վերջին թելը, սակայն վախենում է պատերազմից, քանի որ վստահ չէ հաղթանակի վրա:

Ասուլիսի մյուս բանախոս, Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը համակարծիք լինելով ազատամարտիկ Աիդա Սերոբյանի հետ, ասաց, որ Ալիևն այս քայլով իր ազգին դաստիարակում է հայատյացության ոգով, և երաշխիք տալիս հայերին սպանելու համար: Նա նաև գաղափար չունի, թե այս դեպքում ինչի՞ց պետք է սկսի իր աշխատանքները Մինսկի խումբը: Ռիմա Առաքելյանը նաև գտնում է, որ այս հարցում չպետք է լռի նաև Կարմիր խաչը: