AM
6 Սեպտեմբեր 2012 - 12:12 AMT

Ռասմուսեն. Շատ կարևոր է, որ Սաֆարովի պատմությունը դարձյալ չհանգեցնի հակամարտության

Այս տարածաշրջանում տիրող իրադրությունը կարող է ազդել ողջ Եվրատլանտյան տարածաշրջանի վրա: Այս մասին այսօր Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Գլխավոր քարտուղարը, շեշտելով վերջին իրադարձությունների հետ կապված իր մտահոգությունը, ասաց, որ այժմ կենսականորեն կարևոր է աշխատել լարվածության նվազեցման ուղղությամբ. « Շատ կարևոր է, որ վերջին իրադարձությունները կապված Սաֆարովի արատհանձնման հետ, դարձյալ չհանգեցնեն հակամարտության: Հակառակը, այժմ կենսականորեն կարևոր է աշխատել լարվածության նվազեցման ուղղությամբ և խրախուսել խաղաղությունն ու հաշտեցումը, ՆԱՏՕ-ն չի միջամտում Ղարաբաղյան կարգավորման գործընթացին և աջակցում է Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում ձեռնարկվող բանակցային ջանքերին: Մենք ամբողջապես սատարում ենք խաղաղ հանգուցալուծմանը միտված գործընթացին : Տարածաշրջանում անվտանգությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար կարևորագույն նշանակություն ունի, քանի որ այստեղ տիրող իրադրությունը կարող է ազդել ողջ Եվրատլանտյան տարածաշրջանի վրա»: