«Կովկասյան քառյակը», որում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները, կվերսկսի աշխատանքը, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրա խոսքերով, Ուկրաինայի նախագահի պաշտոնակալման արարողության ժամանակ ինքը զրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ: Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քառյակի աշխատանքի վերսկսման վերաբերյալ: Սերգեյ Միրոնովը նաեւ նշել է, որ Ն.Բուրջանաձեից աշխատանքային այցով Թբիլիսի այցելելու հրավեր է ստացել, որի ընթացքում կորոշվի նաեւ «Կովկասյան քառյակի» նիստի ամսաթիվը:





