ՆԱՏՕ-ն բավարարված է Անհատական գործընկերության ծրագրի մշակման գործընթացի մեկնարկումով, եւ որ Հայաստանը լուրջ առաջընթաց քայլերի է պատրաստ դաշինքի հետ հարաբերություններում, հայտարարել է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսն Երեւանում հրավիրած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով` չնայած գործընկերության անհատական ծրագիրը դեռեւս պատրաստ չէ, սակայն կողմերի միջեւ գործակցությունը ծավալվում է, եվ մշակվելիք ծրագրում ուղղակի կմեկտեղվեն գործակցության բոլոր ուղղությունները: Անդադառնալով ՆԱՏՕ-Հայաստան ներկայիս համագործակցությանը` Սիմմոնսը նշել է, որ Հայաստանը որպես գործընկեր աջակցում է ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարում: Դրանից բացի, Ռոբերտ Սիմմոնսը նշել է, որ ՆԱՏՕ-ն մեծապես հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրով, թեեւ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործառույթն է: «ՆԱՏՕ-ն մտադիր չէ դերակատարություն ունենալ այդ բանակցություններում»,- հայտարարել է նա` հույս հայտնելով, որ քննարկումներն ու բանակցությունները հաջողությամբ կպսակվեն: Հատուկ ներկայացուցչի խոսքերով` ՆԱՏՕ-ի դռները բաց է ցանկացած երկրի առաջ: «Հարավային Կովկասի երեք պետությունները ցույց են տալիս, որ Եվրատլանտյան կառույցների մեջ ընդգրկվելու հավակնություններ ունեն»,- հայտարարել է նա:





