Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մեղադրել է հունգարական կողմին ստի և Ադրբեջանի հետ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու ամոթալի գործարքի պատասխանատվությունից հեռանալու ձգտման մեջ: Նրա խոսքով, այդ գործարքը միջազգային հանրությունում շոկ է առաջացրել:
«Այն, ինչ մենք լսում ենք Ադրբեջանից, շոկ է առաջացնում: Սակայն այն, ինչ մենք լսում ենք Հունգարիայից, պակաս շոկ չի առաջացնում»,- հայտարարել է Նալբանդյանը Երևանում Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Նրա խոսքով, Հունգարիան վստահեցնում է, որ արտահանձնման մասին բանակցությունները թափանցիկ են ընթացել, սակայն ադրբեջանական իշխանությունները խոսում են գաղտնի բանակցությունների մասին, Հունգարիան պնում է, որ իրեն հավաստիացրել են, որ Սաֆարովը կշարունակի պատիժը կրել, սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ հունգարական կողմն իմացել է այդ մասին:
Նալբանդյանը նաև նշել է, որ Ադրբեջանին ուղղված Հունգարիայի բողոքի նոտայում նշվում է, որ «մենք կշարունակենք հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների զարգացմանը փոխադարձ վստահության հիման վրա»:
«Հունգարական կողմը փորձում է արդարացնել այն, ինչ արել է, հայտարարում է, որ ճիշտ է վարվել և նշում, որ պատասխանատվություն չի կրում: Այդ գործարքի համար հունգարական կողմի այդ պատասխանատվության պատճառով Հայաստանը որոշել է դադարեցնել իր հարաբերությունները նրա հետ»,- ասել է Նալբանդյանը:





