AM
13 Սեպտեմբեր 2012 - 11:28 AMT

«Հարսնաքարի» գործով դատական նիստն սկսվել է. դատավորն արդեն հասցրել է դատական սանկցիա կիրառել

Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մեկնարկել է է Վահե Ավետյանի մահվան գործով դատաքննությունը:Դատարանի դահլիճում ազատ տեղեր չկան, լարգորղներց շատերը նիստին հետևում են կանգնած: Քանի որ դահլիճում գրեթե չի լսվում, թե ինչ է ասում դատավորը, «Վահե Ավետյան հասարակական շարժման» ակտիվիստ Նվարդ Մանասյանը պահանջեց , որ համապատասխան պայմաններ ապահովվեն դահլիճում, որ ներկաները լսեն, թե ինչ է ասվում : Դատավորը գտավ , որ ակտիվիստը խանգարում է դատապրոցեսին և նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց: Նվարդ Մանասյանը հեռացվեց դահլիճից: Բացի Նվարդ Մանասյանից դատավորը արդեն նկատողություն է արել ևս մի քանի հոգու:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: