AM
5 Մարտ 2005 - 13:21 AMT

ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ԼՂՀ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐՈՂ Է ՊԱՐԶԱԲԱՆԵԼ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ

ԵԱՀԿ առաքելության զեկույցը ԼՂՀ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերաբերյալ կարող է պարզաբանել մի շարք հարցեր, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով` առաքելության զեկույցը մարտի կեսերին պաշտոնապես ներկայացվելու է Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին: «Մեզ հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալ փաստաթղթին: Երբ այն հրապարակվի, մենք համոզված ենք, որ պարզաբանումներ կտա որոշ հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք վերջին շրջանում շահարկման առարկա են դարձել»,- հայտարարել է Հ.Գասպարյանը: