Հայաստանում հուսով են, որ Իրանի շուրջ իրավիճակը բարեհաջող ավարտ կունենա, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` որեւէ դժվարության ծագման դեպքում կտուժի ողջ տարածաշրջանը, այդ թվում` Հայաստանը: «Այնպես որ, հուսանք, որ որեւէ բացասական գործընթաց չի հաջորդի եւ հնարավոր կլինի ամեն ինչ կարգավորել փոխհամաձայնության հիման վրա»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:





