Այսօր ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում ակտիվացել են սողանքային երևույթները: Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սողանքն ընդգրկում է մոտ 2,5 հա տարածք: Ըստ մասնագետների՝ սողանքային զանգվածի շարժման դեպքում կվնասվի մոտ 180մ հեռավորության վրա գտնվող կոմբինատը և մոտ 200 մ հեռավորության վրա գտնվող Գորիս- Կապան միջպետական ճանապարհը: Սողանքի տարածքում գտնվում է բարձրավոլտ լարման էլ սյուն: Դեպքի մասին տեղյակ է պահվել Կապան քաղաքի համապատասխան կառույցները:





