«Հայաստանում գյուղացիական արժեքային շղթաների ապահովում` գյուղացիներին շուկա մուտք գործելու հնարավորություն տալու համար» ծրագիրը մեկնարկում է հանրապետության Լոռի, Գեղարքունիք և Արմավիրի մարզերի` Գարգառ, Ագարակ, Խաչաղբյուր և Լուկաշին գյուղերում, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:
«Հեյֆեր Ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի, Հեյֆեր Լեհաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ այս ծրագիրը նախատեսում է բարձրացնել գյուղացիների արտադրանքների մրցունակությունը`բարձրացնելով նրանց իրազեկվածությունն ու անհրաժեշտ նյութական միջոցներ և սարքավորում տրամադրել նրանց գործունեության համար:
Ծրագրի ունի 2 ենթածրագիր: Առաջինի բացումը տեղի կունենա 2012 թ. սեպտեմբերի 25-ին ժամը` 15:00-18:00` Լուկաշին համայնքում, իսկ երկրորդը` 2012 սեպտեմբերի 26-ին` Գարգառ համայնքներում: Բացմանն իրենց խոսքը կասեն Լեհական դեսպանատան առաջին քարտուղար պրն Մաչեյ Ֆալկովսկին, Հայաստանում Լեհաստանի հյուպատոս պրն Անջեյ Շմիդտկեն, Հեյֆեր Հայաստանի տնօրեն տկն Անահիտ Ղազանչյանը, ներկայացուցիչներ Հեյֆեր Լեհաստանի գրասենյակից և ծրագրի շահառուները:





