AM
24 Սեպտեմբեր 2012 - 09:40 AMT

Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձը նշել են նաև Պեկինում

Սեպտեմբերի 21-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիսավոր միջոցառմանը ներկա գտնվեցին ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Չեն Գոպինը, Չինաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Չինաստանի պաշտպանական ոլորտի և ռազմադիվանագիտական կորպուսի սպաներ, ինչպես նաև Չինաստանի գործարար շրջանակների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Երեկոյան տեղի ունեցավ հավաք-ընդունելություն` Պեկինում բնակվող հայերի, այդ թվում` այստեղ սովորող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ:

Միջոցառումների մասնակիցներին ողջունեց ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: