AM
25 Սեպտեմբեր 2012 - 06:31 AMT

«Ժամանակ». Գեներալները նիստերին չեն գնում և հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին

Չնայած գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը ընդգրկվել են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովում, առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում հանձնաժողովի աշխատանքների հանդեպ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Վերջիններս երեկ չէին մասնակցում հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր ոստիկանության, ԱԱԾ և արտակարգ իրավիճակների բյուջեի կատարողականը։ Փոխարենը գործուղել էին իրենց օգնականներին։ Հայտնի է նաև, որ միասին շրջող գեներալները ԱԺ-ում հրաժարվում են պատասխանել լրգրողների հարցերին։ ԱԺ նիստերի ժամանակ քննարկումներին նույնպես չեն մասնակցում, լսողի դերում են։ Այդպես էլ անհասկանալի է մնում նրանց՝ ԱԺ գնալու իմաստը»,- գրում է «Ժամանակը»: