Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈԻ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վարդան Սամվելյանը գնացել էր Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն: Ոստիկանությունը նրա մոտից հայտնաբերել էր զինամթերք:
Դատական նիստը տեղի կունենա Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանն ապօրինի կերպով պահվող զինամթերքը 01.07.2012թ. ժամը 02.00-ի սահմաններում ավտոտնակից վերցրել և ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:





