2011-ի պետական բյուջեով հատկացվել է 6.2 մլրդ դրամ հանրապետության դատական համակարգի աշխատանքի համար: Ինչպես սեպտեմբերի 25-ին հաղորդել է Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Ռշտունի Ասիկյանը խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ, բյուջետային ծրագիրը կատարվել է 99,1 տոկոսով:
Մասնավորապես, նրա խոսքով, «ՀՀ դատարանների պահպանում» ծրագրի վրա ծախսվել է 5,509 մլրդ դրամ, դատական պահեստային հիմնադրամի վրա` շուրջ 115 մլն դրամ, աշխատակիցների վերապատրաստման վրա` շուրջ 160 մլն դրամ և այլ ծախսեր:
Միաժամանակ, նա հաղորդել է, որ պետական բյուջեի կողմից «ՀՀ դատարանների պահպանում» ծրագրին հատկացված միջոցներից 82,6 տոկոսը բաժին է ընկել աշխատավարձերի վճարմանը:





