ԱԻՆ-ում այսօր` ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի և Գլինկա խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես հայտնում դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Աուդի Ա6» մակնիշի 11 ՕԼ 252 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ. սյանը, ինչի հետևանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Լևոն Հարությունյանը, ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է: Տեղում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման և մաքրման աշխատանքներ:





