AM
26 Սեպտեմբեր 2012 - 07:47 AMT

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն գրանցել է ֆիզիկական անձանց ավանդների զգալի աճ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 2012 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ներգրավել է մոտ 8,2 մլրդ ՀՀ դրամի նոր ավանդ ավելի քան 3000 ավանդատուներից, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Սույն թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ֆիզ. անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 4,2 մլրդ ՀՀ դրամով` շուրջ 23 %-ով, մոտենալով 23 մլրդ ՀՀ դրամ սահմանագծին, իսկ ավանդատուների թիվը` 17%-ով:

«Ամփոփելով 8 ամսվա արդյունքները` կարող ենք արձանագրել ավանդային պորտֆելի բավականին մեծ աճ, որը բնակչության վստահությունը բնորոշող հիմնական ինդիկատորն է: Նման աճը պայմանավորված է Բանկի բոլոր ավանդատեսակների գծով գումարային աճով և, մասնավորապես, 2012 թվականին ներդրված նոր «Փոխարկային», «Կայուն» ավանդատեսակներով»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային Բանկի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը: