AM
26 Սեպտեմբեր 2012 - 11:03 AMT

Ս. Մինասյան. Վրաստանում ընտրությունների արդյունքում կուժեղանան Իվանիշվիլիի և Մերաբիշվիլիի դիրքերը

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուժեղանան ընդդիմության առաջնորդ Բիձինե Իվանիշվիլիի և գործող վարչապետ Վանո Մերաբիշվիլիի դիրքերը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Սահակաշվիլին այդ ընտրությունների արդյունքում կկորցնի իր միանձնյա դիրքը Վրաստանի քաղաքական դաշտում»,- նշել է նա:

Մինասյանի կարծիքով, չնայած սահմանադրության փոփոխությանը և կառավարման նախագահական ձևից խորհրդարանականի անցում կատարելուն, Միխայիլ Սահակաշվիլին հազիվ թե գնա «Ռուսական սցենարի» կրկնությանը և վարչապետության օգնությամբ իշխանությունը վերադարձնելուն:

Մինասյանը կարծում է, որ Սահակաշվիլին յուրահատուկ Դեն Սյաոպին կլինի Վրաստանի համար կամ կզբաղեցնի ինչ-որ պաշտոն իր երազանքի քաղաքում` Լազիկայում:

Միաժամանակ, քաղաքագետը նշել է, որ որոշ վրաց փորձագետներ չեն բացառում, որ իշխանությունները կարող են գնալ հոկտեմբերի 1-ի ընտրությունները չեղյալ հայտարարելուն` հիմնավորելով դա երկրում լարված իրավիճակով: