AM
28 Սեպտեմբեր 2012 - 10:08 AMT

Լեռնիկ Ալեքսանյան. Վարդան Օսկանյանը բավարար ներուժ չունի նախագահության թեկնածուի համար

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը բավարար ներուժ չունի երկրում առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Ես Օսկանյանին այնպիսի առաջնորդ չեմ համարում, որի վրա կարելի է հենվել ու ընտրությունների գնալ»,-նշել է նա:

Ըստ նրա, Օսկանյանը խելացի մարդ է և լավ դիվանագետ, սակայն երկրում չունի բավարար ներուժ:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին այն մասին, թե Օսկանյանին սատարում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա, ըստ Ալեքսանյանի, դրանք լոկ խոսակցություններ են:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» միջոցով փողերի լվացման գործի առնչությամբ: