Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպան Պիտեր Լուսակա Չինտալան իր հավատարմագրերի պատճեն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում ԱԳ փոխնախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի Հայաստանի եւ Զամբիայի միջեւ փոխհարաբերությունների ակտիվացմանը տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում: Դիվանագետը հավաստիացրել է, որ ամեն հնարավոր բան կանի հայ-զամբիական կապերի զարգացման ուղղությամբ:





