«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և ներկա չի լինի ԲՀԿ խմբակցության անդամ և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի գործով քվեարկությանն ԱԺ-ում՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողներն է հայտնել ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը չի հստակեցրել, թե հատկապես որ երկրում է գտնվում Գագիկ Ծառուկյանը: Նա հայտնել է նաև, որ 11:30-ին կայանալիք ԲՀԿ խմբակցության խորհրդակցությունը կուսակցության առաջնորդի փոխարեն ինքն է վարելու:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:





