ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը դեմ է արտահայտվել ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին: ՀՅԴ դիրքորոշումը հստակ է. մենք մեր գործընկերջոը չենք հանձնի»,-ասել է նա: ՙ
Աղվան Վարդանյանը մտավախություն է հայտնել, որ Օսկանյանի գործը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել քաղաքական հաշվեհարդարի համար, դա կարող է նաև բացասաբար անդրադառնալ երկրում ներքաղաքական իրավիճակի վրա նախագահական ընտրությունների շեմին:
ՀՅԴ ներկայացուցիչը նաև նշեց քաղաքական մեծամասնության դերը: «Խորհրդարանում կա քաղաքական մեծամասնություն՝ ՀՀԿ-ն, գումարած կամ հանած, գուցե բազմապատկած ՕԵԿ-ով, որը պատասխանատվություն է կրում»,-ասել է նա:
Վարդանյանը նշել է, որ, ըստ այսօրվա քննարկման, «փողերի լվացման» ոչ մի փաստ չկա, ինչպես պնդում է Հանթսման ընտանիքը, չկա նաև յուրացման փաստ, ինչպես պնդում են «Սիվիլիթասի» հոգաբարձուների խորհրդի անդամները: Ըստ Վարդանյանի, Օսկանյանի հետապնդումը կապված է անկախ ԶԼՄ ստեղծելու և քաղաքականությամբ զբաղվելու փորձի հետ:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:





