Թերթը գրում է, որ համոզելու հատուկ ունակություն ունեցող, «ընկերասեր» Սամվել Ալեքսանյանի բիզնես-գործերն այնքան էլ լավ չեն։
«Հատկապես «սիթիների» գործը։ Մեր տեղեկություններով՝ հարկայինը «ծանր հրետանի» է իջեցրել այստեղ, ասել է՝ սկսել են օլիգարխի փողերը հաշվել։ Ասում են՝ լայնածավալ ստուգումներ են իրականացվում։ Այս «ուսումնասիրությունները» հերթակա՞ն բնույթի են, թե՞ տեղավորվոււմ են «մեծ շնաձկներ» բռնելու օպերացիայի մեջ, կերեւա առաջիկայում։ Վատ է, որ Սամվել Ալեքսանյանն այս օրերին ԱԺ-ում էլ սփոփանք չունի, «չհամոզվող» Ռուբեն Հայրապետյանն էլ այնտեղ չէ»,- գրում է «Իրատես de facto»-ն։





