Ռուսաստանի նախագահի տիկինը` Լյուդմիլա Պուտինան Հայաստանի առաջին տիկնոջ Բելլա Քոչարյանի հետ բացել է Երեւանում Ռուսական գրքի կենտրոն: Կենտրոնը բացվել է Երեւանի կենտրոնական մասում գտնվող ամենագեղեցիկ առանձնատներից մեկում (1901 թվականի կառույց), որտեղ ավելի քան կես դար է գտնվում է Մշակութային կապերի հայկական կազմակերպությունը: Կենտրոնում կգործեն գրադարան, տեսադարան, ընթերցասրահ: Ակնկալվում է, որ հիմնարկությունը ռուսական մշակույթի պահանջված օջախ կդառնա Հայաստանում, եւ կաջակցի ռուս-հայկական ավանդական բարեկամական կապերի պահպանմանն ու զարգացմանը մարդասիրական եւ հոգեւոր ոլորտներում:





