AM
2 Հոկտեմբեր 2012 - 10:53 AMT

Բեյրութի «Թեքեյան» միությունում տեղի է ունեցել տոնական երեկո` նվիրված ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին

Բեյրութի «Թեքեյան» մշակութային միությունը կազմակերպել էր տոնական երեկո՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին:

Երեկոն բացեց միության ատենապետ Արամ Սեպեջյանը: Այնուհետև, ելույթով հանդես եկավ միջոցառման գլխավոր բանախոս, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Շնորհավորելով ՀՀ անկախության օրվա առթիվ` դեսպան Քոչարյանը մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ անկախության տարիների նվաճումներն ու մարտահրավերները, անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, օրենսդրական բարեփոխումներին, տնտեսական զարգացումներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, ինչպես նաև հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին:

Երեկոյի ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ, ասմունք, ցուցադրվեց ֆիլմ Հայաստանի մասին: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: