Հայաստանի դատախազ Աղվան Հովսեփյանն ավարտել է ելույթը ՀՀ Ազգային ժողովում՝ հորդորելով պատգամավորներին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ԲՀԿ անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին՝ փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով:
Աղվան Հովսեփյանը նշել է, որ ԱԺ-ն դատարան կամ նախնական քննություն իրականացնող մարմին չէ և պետք է միայն լուծի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: «Արդարադատությունն իրականացվում է դատարանում»,-ասել է նա:
Գլխավոր դատախազը խոստացել է, որ Օսկանյանի գործի քննությունը թափանցիկ կլինի և հանրությունը կիրազեկվի ընթացքի մասին:
Եկույթի ավարտից հետո պատգամավորներին ներկայացվեց գաղտնի քվեարկության կարգը և քվեարկությունը մեկնարկեց:





