AM
5 Հոկտեմբեր 2012 - 10:05 AMT

Վաշինգտոնում պաշտոնական ընդունելությամբ նշել են Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձը

Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-ամյա տարեդարձին, որին ներկա էին Սպիտակ տան, Պետքարտուղարության, ԱՄՆ այլ գերատեսչությունների բարձրաստիճան այրեր, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ եւ դիվանագետներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր այրեր, ինչպես նաեւ ամերիկահայ համայնքի անդամներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցած 200-ից ավելի հյուրերն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին Հայաստանին ու հայ ժողովրդին: