AM
31 Մարտ 2005 - 06:06 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ «ՄՈՍԿՎԱՅԻ ՏՈՒՆ»

Հայաստանի կառավարությունը թույլատրել է Երեւանի քաղաքապետարանին ստորագրել Մոսկվայի քաղաքապետարանի հետ համաձայնագիր` «Մոսկվայի տուն» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման վերաբերյալ: Նոր կառույցը կզբաղեցնի 3500 մետր քառակուսի տարածք, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Համաձայնագիրը կստորագրվի առանց մրցույթի անցկացման, ուղիղ բանակցությունների միջոցով եւ 4 տարի ժամկետով: Նշենք, որ Մոսկվայում «Երեւանի տուն» կառույցի համար արդեն հատկացվել է համապատասխան տարածք: