AM
8 Հոկտեմբեր 2012 - 10:25 AMT

ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոսն իր հավատարմագրերն է հանձնել Աջարիայի վարչապետին

Հոկտեմբերի 4-ին, Բաթումում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր հավատարմագրման նամակը հանձնեց Աջարիայի ինքնավար Հանրապետության վարչապետ Լևան Վարշոլոմիձեին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Գլխավոր հյուպատոսության և տեղական իշխանությունների միջև փոխգործակցության, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներին առնչվող նախագծերի կենսագործման, Բաթում և Վանաձոր, ինչպես նաև Ալավերդի ու

Քոբուլեթ քույր քաղաքների միջև տնտեսական և այլ կապերի զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: ՀՀ գլխավոր հյուպատոսը Աջարիայի բազմամյա ղեկավարին ջերմ երախտագիտություն հայտնեց ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ նրա արդյունավետ համագործակցության, ինչպես նաև տարաբնույթ հարցերում ցուցաբերած աջակցության կապակցությամբ: