AM
9 Հոկտեմբեր 2012 - 05:55 AMT

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն Վարդենիսում գործել է կլանով. Նոր մանրամասներ Վարդենիսի հոգեբուժարանի գործից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 3-ին ձերբակալված «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` իրավապահները նրան հիվանդանոց են տեղափոխել: Հովհաննիսյանն իր հետ կատարվածից հետո անասելի սթրես է տարել ու չի կարողանում կազդուրվել: Ըստ ամենայնի, նա մշտական կապի մեջ է եղել իրեն այդ պաշտոնին նշանակող ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ, որը Հովհաննիսյանի մորեղբոր տղան է:

Թերթը տեղեկացնում է, որ Հովհաննիսյանի երկու տեղակալները կարկառուն ՀՀԿ-ականների ազգականներն են. մեկը նույն Ռուբեն Թադևոսյանի եղբայրն է` Ռոբերտ Թադևոսյանը (Ապեր), մյուսը` ՀՀԿն երիտթևի նախագահ Կարեն Ավագյանի հորեղբոր որդին` Արմեն Ավագյանը: Այլ կերպ ասած, գրում է թերթը, պետական միջոցների յուրացման և թրաֆիքինգի մասով իրականացվող քրեական գործի քննության շրջանակներում ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալները ևս անցնում են (տարբեր կարգավիճակներով). ՀՀԿ-ն Վարդենիսում գործել է կլանով»: