Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան–Իջևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ում ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21214» մակնիշի 33 SV 960 պ/հ (վարորդ` 1977 թ. ծնված Արթուր Մելքոնյան) ավտոմեքենան բախվել է խոշոր եղջերավոր անասունի և դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` բախվել է «Մերսեդես C-180» մակնիշի 15 MA 015 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Աշոտ Մելքումյան) ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` պատահարի հետևանքով տուժածներ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մելքումյանը և ուղևորներ` 1990 թ. ծնված Սիրակ Ռաֆայելյանը և 1988 թ. ծնված Նարեկ Բարսեղյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածք¬ներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդ Ա. Մելքոնյանը և ուղևոր` 1950 թ. ծնված Ոսկան Ավետիսյանը տեղում մահացել են:
Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ո. Ավետիսյանի դին:





