AM
9 Հոկտեմբեր 2012 - 11:02 AMT

Երկիր միության նախագահ. Հնարավոր է՝ Վահագն Չախալյանը ազատ արձակվի

Ջավախահայերը, Վրաստանի խորհրդարանական ընտորթյուններին 30 տոկոս ձայն տալով ընդդիմությանը, ցույց տվեցին իրենց լիարժեք քաղաքացիկան կեցվածքը:

Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա` դրանով կոտրվեց այն կարծրատիպը, որ ջավախահայերը միշտ ընտրում են միայն իշխանությանը և մարգինալ կեցվածք ունեն:

Ըստ պատգամավորի՝ այս խորհրդարանական ընտորթյունները աննախադեպ էին նաև տեղի հայերի համար . «Այսպիսի նախադեպ դեռ չեր եղել, որ քաղաքական ուժը նման հայտարարույթյուններ անի կապված հայ-վրացական համալսարանի ստեղծման, Ջավախքի դպրոցներում հայերենի դասաժամեր ավելացման և այզգային բնույթի խոստումների հետ»:

Երկիր միության նախագահ Սևակ Արծրունին էլ նշեց, որ իրենք քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատման հարցով լուրջ փոփոխություններ են սպասում. «Սա չի նշանակում, որ մենք անվերապահորեն վստահում ենք Իվանիշվիլիին, սակայն ակնկալիքներ կան, որ մոտ ժամանմնակներում Վահանգն Չախալյանը կարող է ազատ արձակվել, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գործընթացը չհետաձգվի»:

Նման սպասելիքները կապված են այն բանի հետ, որ Իավնիշվիլիի թիմի կողմից բազմիցս եղել են նման խոստումներ: Ըստ Արծրունու՝ հայտարարությունը հնչել է ոչ թե առաջին դեմքի, այլ փաստաբանների կողմից: