AM
10 Հոկտեմբեր 2012 - 05:27 AMT

«Հրապարակ». Տիգրան Արզաքանցյանի թիկնապահներին էլ զինաթափեցին

«Հրապարակ» -ը երեկ տեղեկացել է, որ թիկնապահների զինաթափման գործընթացի շրջանակներում նման գործողություն է իրականացվել Տիգրան Արզաքանցյանի թիկնապահների նկատմամբ: Երևանի կենտրոնական փողոցներից մեկից ոստիկանները ոստիկանություն են տարել նախկին պատգամավորին ուղեկցող անձանց: Ուշագրավն այն է, որ ներկաները նկատել են, որ Արզաքանցյանը շարունակում է շրջել Աժ պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշներով: