Հայաստանի գյուղմթերք վերամշակող ընկերություններն այս տարի` անցած տարվա համեմատ 10 հազար տոննայով պակաս լոլիկ են մթերել: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի` «ՀԺ»-ի թղթակցին տրամադրած տվյալներով, այս տարի` հոկտեմբերի 9-ի դրությամբ մթերվել է 25 հազար 422 տոննա լոլիկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում մթերված 35 հազար 101 տոննայի փոխարեն: Մինչդեռ մյուս բանջարեղենների, ինչպես նաև պտուղների մթերման այս տարվա ցուցանիշներն անցածի համեմատ շեշտակի աճել են, որոշ դեպքերում աճը քառակի է, ինչն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս:





