AM
10 Հոկտեմբեր 2012 - 16:13 AMT

ՏԿՆ կից կոլեգիայի նիստում քննարկվել են տարածքային զարգացման հիմնադրամի ստեղծման հետ կապված հարցեր

Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հոկտեմբերի 10-ի նիստում, որը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քննարկվել են տարածքային զարգացման հիմնադրամի ստեղծման հետ կապված հարցեր:

ՏԿՆ աշխատակազմի տարածքային զարգացման վարչության պետ Հայկ Գալստյանը ներկայացրել է հիմնադրամի ձևավորման, դրա նպատակների, կառավարման մեխանիզմների, միջոցների ձևավորման աղբյուրների, պետական կառավարման, ՏԻ մարմինների եւ մասնավոր հատվածի փոխգործակցութան մեխանիզմների վերաբերյալ հիմնական մոտեցումները, նմանատիպ հիմնադրամների ստեղծման այլ երկրների փորձը:

Փոխվարչապետը հանձնարարել է առավել հստակեցնել հիմնադրամի ձևավորման վերաբերյալ սկզբունքային առաջարկությունները` հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, ամփոփել և մինչեւ տարեվերջ ներկայացնել կառավարության քննարկմանը:

Քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 16-ամյակի միջոցառումների կազմակերպչական հարցեր: Միջոցառումներն ամեն տարի ավանդաբար տեղի էին ունենում նոյեմբերի 10-ին, և անցած տարի «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, ըստ որի նոյեմբերի 10-ն արդեն պաշտոնապես է նշվում որպես Տեղական ինքնակառավարման օր: