AM
7 Ապրիլ 2005 - 04:19 AMT

ԼԻՏՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ Է ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՆ

Լիտվայի պատվիրակությունը ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպասկ է դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրին: Լիտվացի հյուրերին ուղեկցել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ՀՀ Զինված ուժերի բարձարգույն սպայական կազմի ներկայացուցիչներ: