AM
16 Հոկտեմբեր 2012 - 09:39 AMT

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս սեփական գործունեության թափանցիկությանը

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորել է լրագրողներին Հայ մամուլի օրվա կապակցությամբ:

«Սիրելի գործընկերներ, ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ի սրտե շնորհավորում է ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Ցանկանում ենք ամենայն բարիք, մեծ հաջողություններ ու նոր ձեռքբերումներ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս սեփական գործունեության թափանցիկությանը և չափազանց բարձր է գնահատում զանգվածային լրատվամիջոցների դերակատարումն այդ հարցում: Մեծ գոհունակությամբ ենք արձանագրում անցած ժամանակահատվածի ձեզ հետ մեր աշխատանքը: Հույսով ենք, որ այսուհետ ևս փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում մեր համագործակցությունը արդյունավետ ու արգասաբեր կլինի հասարակության տեղեկացվածության առումով:

Կրկին անգամ շնորհավորում ենք բոլոր լրագրողներին, մաղթում անձնական երջանկություն և գործնական հաջողություններ:

Հարգանքով՝ ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»: