AM
18 Հոկտեմբեր 2012 - 07:03 AMT

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է շրջվել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.40-ին տեղեկություն Է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ում տեղի Է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Վոլվո-75Ա» մակնիշի 1775-10 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս Է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1951 թ. ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռաշիդ Հուսեյնի Ռախբինը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի բժշկական կենտրոն։

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է։